Ամառային գունեղ խառնաշփոթ. պատրաստում ենք համեղ տնական աջիկա

Աջիկա
Պահածոյացված աջիկան կարող եք օգտագործել ձմռանը՝ տարբեր ուտեստների հետ:

Բաղադրիչներ

  • 1.5 կգ բուլղարական կարմիր պղպեղ
  • 0.5 կգ լոլիկ
  • 120 գ սխտոր
  • 1-2 հատ կանաչ կծու պղպեղ
  • 300 գ կանաչի (մաղադանոս, սամիթ, համեմ)
  • 1 թեյի գդալ համեմի սերմ
  • 0.5 թեյի գդալ սև պղպեղ
  • 80 մլ բուսայուղ
  • 2 ճաշի գդալ աղ
  • 1 ճաշի գդալ շաքարավազ

Պատրաստման եղանակը

1 Պղպեղները և լոլիկը մանր կտրատել:
2 Պղպեղները անցկացնել մսաղացով, այնուհետև դնել միջին կրակի վրա:
3 Լոլիկը և կանաչ պղպեղը անցկացնել մսաղացով:
4 Երբ պղպեղը սկսի եռալ, ավելացնել լոլիկը:
5 Ավելացնել աղը և շաքարավազը, թողնել կրակին 20 րոպե:
6 Սխտորը մսաղացով անցկացնել, ավելացնել պղպեղին:
7 Ավելացնել աղացած համեմի սերմը, սև պղպեղը:
8 Կանաչին մանրացնել, և ավելացնել:
9 Բուսայուղը ավելացնել, և եփել ևս 5 րոպե:
10 Լցնել տարաների մեջ, և հերմետիկ փակել:
Բարի ախորժակ:
Կիսվել Facebook-ում