Ելակով և բանանով սմուզի, որը կարող եք օգտագործել նախաճաշին

Բաղադրությունը

  • ելակ,
  • բանան,
  • կաթ (ըմպելի յոգուրտ կամ կեֆիր),
  • 1 ճաշի գդալ վարսակի փաթիլներ (ըստ ցանկության),
  • խուրմա (ըստ ցանկության),
  • մեղր, շաքարավազ (ըստ ցանկության):

Պատրաստման եղանակը

Խուրման լվանալ սառը ջրով, իսկ հետո վրան տաք ջուր լցնել, և կորիզները հանել:

Բանանը և ելակը կտրատել և լցնել էլեկտրական հարիչի տարայի մեջ, ավելացնել խուրման, կաթը (մոտ տարայի կեսի չափով), վարսակի փաթիլները և հարել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում