Անհավանական նախուտեստ. Ձեր ընդմիջման անբաժան մասը

Շերտավոր խմորով նրբաբլիթներ
20 րոպե
Յուրահատուկ ուտեստ, հեշտ և արագ պատրաստվող, և ամենակարևորը հասանելի մթերքներից:

Բաղադրիչներ

  • 250 գ շերտավոր խմոր
  • 150 գ հավի կրծքամիս
  • 100 գ պանիր
  • 30 գ սամիթ
  • 1 հատ ձվի դեղնուց
  • քունջութ
  • կետչուպ

Պատրաստման եղանակը

1 Պանիրը քերիչով անցկացնել, սամիթը մանրացնել և խառնել պանրին:
2 Հավի կրծքամիսը մեծ կտորներով կտրատել:
3 Շերտավոր խմորը գրտնակով բացել, վրան քսել կետչուպ, բաժանել հավասար մասերի:
4 Վրան ցանել պանիրը, հավի կրծքամիսը շարել խմորին, և ոլորել:
5 Շարել տարայի մեջ, վրան քսել ձվի դեղնուցը, վրան ցանել քունջութ:
6 Թխել 180°C ջեռոցում 15-20 րոպե:
Բարի ախորժակ:
Կիսվել Facebook-ում