Ամենահամեղ գազարով տորթը, որ երբևէ փորձել եք

Գազարով տորթ
Անչափ համեղ տորթ, որը կհալչի Ձեր բերանում:

Բաղադրիչներ

  • 2 հատ ձու
  • 200 գ շագանակագույն կամ սպիտակ շաքարավազ
  • 100 գ բուսայուղ
  • 175 գ գազար
  • 165 գ ալյուր
  • 1 թեյի գդալ դարչին
  • 1/3 թեյի գդալ աղ
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 1/2 թեյի գդալ սոդա
  • 60 գ ընկույզ

Կրեմ

  • 100 գ կարագ
  • 350 գ սերուցքային պանիր
  • 50 գ շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

1 Գազարը անցկացնել մանր ատամիկներով քերիչով:
2 Շաքարավազը բուսայուղով հարել, այնուհետև ավելացնել ձուն:
3 Ալյուրին ավելացնել փխրեցուցիչը, դարչինը, խառնել, և քիչ-քիչ ացելացնել խմորին:
4 Ավելացնել գազարը, և լավ խառնել:
5 Լցնել ձևամանի մեջ, հավասարաչափ տարածել:
6 Թխել 180°C 20-25 րոպե:
7 Շերտը բաժանել 3 հավասար մասերի:

Կրեմ

1 Սենյակային ջերմաստիճանի կարագը հարել շաքարի փոշու հետ, և հարիչով հարել՝ մինչև սպիտակելը:
2 Քիչ-քիչ ավելացնել սերուցքային պանիևը և հարել:
1 Կրեմը հաստ շերտով քսել խմորայն շերտին, և հավասարաչափ տարածել:
2 Ընկույզը մանրացնել, և ցանել վերին շերտին:
3 Տորթի եզրերը ձևավորել խմորային քերուկով:
Բարի ախորժակ:
Կիսվել Facebook-ում