Աղցաններ Բաղադրատոմսեր

Անսպասելի հյուրերին կզարմացնի այս համեղ և հագեցնող աղցանը

Աղցան «Անսպասելի հյուր»
Այս հրաշք բաղադրատոմսը իր անունը ստացել է արագ և հեշտ պատրաստելու համար:

Բաղադրիչներ

  • 150 գ ապխտած երշիկ
  • 2 հատ վարունգ
  • 3 հատ խաշած ձու
  • 75 գ պանիր
  • 100 գ պահածոյացված ոլոռ
  • կանաչ սոխ
  • մայոնեզ
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Երշիկը, ձուն և վարունգը երկարավուն կտրատել:
  • Սոխը մանր կտրատել:
  • Պանիրը քերիչով անցկացնել:
  • Ավելացնել ոլոռը, համեմել աղով և սև պղպեղով:
  • Ավելացնել մայոնեզը և լավ խառնել:
Բարի ախորժակ: