Լցոնած պղպեղ
Անչափ համեղ լցոնած պղպեղներ առանց մեծ ջանքերի:
Բաղադրիչներ
- 3 հատ քաղցր կարմիր պղպեղ
- 500 գ հավի կրծքամիս
- 85 գ պանիր
- 1 հատ լոլիկ
- 1 ճաշի գդալ թթվասեր
- 1/3 թեյի գդալ սխտորի փոշի
- կանաչի (ըստ ճաշակի)
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Պղպեղները բաժանել 2 մասի, միջուկը հեռացնել:
2 Հավի կրծքամիսը մանր կտրատել:
3 Լոլիկի կեղևը հանել, մանր կտրատել:
4 Կանաչին մանր կտրատել:
5 Պանիրը քերել, մի փոքր մասը ավելացնել, կտրատված զանգվածին, և լավ խառնել:
6 Ավելացնել թթվասերը և համեմունքները, լավ խառնել:
7 Պղպեղները լցոնել ստացված միջուկով, դնել 180°C ջեռոցում 20-25 րոպե:
8 Ջեռոցից հանել, վրան ցանել պանիրը, դնել ջեռոցը ևս 2 րոպե:
Բարի ախորժակ: