Ծիրանով թխվածք

Թեթև և ամառային գունեղ թխվածք՝ շատ նուրբ և համեղ միջուկով:
Բաղադրիչներ
- 3 հատ ձվի սպիտակուց
- 100 գ շաքարավազ
- 1 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա
- 80 գ նուշ
Կրեմ
- 250 գ մասկարպոնե պանիր
- 100 գ սերուցք
- 1 ճաշի գդալ վանիլային էքստրակտ
- 280 գ ծիրան
Պատրաստման եղանակը
- Ձվի սպիտակուցը առանձնացնել, և հարել մինչև սպիտակելը:
- Կամաց-կամաց ավելացնել շաքարավազը, հարել միչև պնդանալը:
- Ավելացնել եգիպտացորենի օսլան, և լավ խառնել:

- Լցնել ձևամանի մեջ, հավասարաչափ տարածել:

- Նուշը մանրացնել, և ցանել շերտի վրա:

- Թխել ջեռոցում 180°C 10-15 րոպե: Թխելուց հետո ծածկել յուղաթղթով:
Կրեմ
- Մասկարպոնե պանրին ավելացնել սերուցքը, վանիլի էքստրակտը, և հարիչով հարել:

- Ավելացնել կտրատած ծիրանները, և խառնել:
- Կրեմը քսել շերտի հակառակ կողմից, և ոլորել:

- Ծածկել սննդային թաղանթով, դնել սառնարանում 2-3ժամ:

- Ձևավորել կտրատված ծիրաններով:

Բարի ախորժակ:
