Մրջնաբույն
Քաղցրահամ կարամելային Մրջնաբույնը Ձեր սուրճի սեղաններից անպակաս կլինի:
Բաղադրիչներ
- 400 գ կարագ
- 3 ճաշի գդալ շաքարի փոշի
- 3 հատ ձու
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 500-550 գ ալյուր
- 570 գ եփած խտացրած կաթ
Պատրաստման եղանակը
1 300 գ փափուկ կարագին ավելացնել շաքարի փոշին, և հարիչով հարել:
2 Ավելացնել ձուն, և հարել:
3 Կամաց-կամաց ավելացնել փխրեցուցիչը և ալյուրը, ձեռքով արագ խառնել:
4 Սննդային տոպրակով ծածկել, և դնել սառնարանի մեջ 1-2 ժամ:
5 Սառեցրած խմորը մասերի բաժանել, և անցկացնել մսաղացով:
6 Թխել ջեռոցում 200°C 25-30 րոպե:
7 Թխվածքը մանրացնել:
Կրեմ
1 Խտացրած կաթին ավելացնել 100 գ հալեցրած կարագ, և թույլ կրակի վրա լավ խառնել մինչև լուծվելը:
2 Ավելացնել խմորին, լավ խառնել մինչև միասեռ զանգված ստանալը:
3 Լցնել ձևամանի մեջ, թողնել 1 օր սառնարանում, որ կրեմը ներծծվի:
Բարի ախորժակ: