Դդմիկով ուտեստ

Ախորժելի և անուշահամ դդմիկով ուտեստ:
Բաղադրիչներ
- 2 հատ դդմիկ
- 60 գ պանիր
- 1 ճաշի գդալ թթվասեր
- սխտորի փոշի
- սև պղպեղ
- աղ
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
1 Դդմիկը մանր կտրատել:

2 Բուսայուղը թավայի մեջ տաքացնել, ավելացնել սխտրոի փոշին, սև պղպեղը, աղը:
3 Կտրատված դդմիկները տապակել:

4 Կարմրելուց հետո ավելացնել թթվասերը, լավ խառնել՝ մինչև հալչի ամբողջությամբ:

5 Ավելացնել քերած պանիրը, և լավ խառնել:


Բարի ախորժակ: