Աղցաններ Բաղադրատոմսեր

Աղցան, որը ակնթարթորեն կսպառվի

Աղցան «Նախագահական»
Համերի նուրբ համադրություն, և անչափ հագեցնող աղցան:

Բաղադրիչներ

  • 200 գ հավի խաշած կրծքամիս
  • 1 հատ վարունգ
  • 3 հատ ձու
  • 1 հատ սոխ
  • 3 ճաշի գդալ մայոնեզ
  • բուսայուղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  • Վարունգը մանր կտրատել:
  • Ձուն հարել, թավայի մեջ քսել բուսայուղ, ձուն լցնել թավայի մեջ, բարակ շերտով տարածել, թխել 1 րոպե՝ երկու կողմից:
  • Թխված 3 շերտերը երկարավուն կտրատել:
  • Հավի խաշած կրծքամիսը մանրացնել:
  • Սոխը մանրացնել, և տապակել 1 րոպե, որ չկարմրի:
  • Ավելացնել մայոնեզը, և լավ խառնել:
Բարի ախորժակ: