Լցոնած կարտոֆիլ
Գեղեցիկ և հագեցնող ուտեստ: Պատրաստեք և չեք փոշմանի:
Բաղադրիչներ
- 800 գ կարտոֆիլ
- 2 հատ ձու
- 40 գ կարագ
- 50 գ պանիր
- աղ
- համեմունքներ
Ֆարշ
- 400 գ աղացած միս (ըստ ցանկության)
- 1 հատ սոխ
- 100 գ պանիր
- 1 հատ ձու
Պատրաստման եղանակը
1 Կարտոֆիլը խաշել:
2 Աղացած մսին ավելացնել համեմունքներ, ձու, աղացած սոխ, պանիր և խառնել:
3 Կարտոֆիլին ավելացնել կարագ, ձու, պանիր և ստանալ խյուս:
4 Տարայի պատերին քսել կարագ, կարտոֆիլի խյուսից պատրաստել գնդիկներ, և շարել տարայի մեջ:
5 Մսի ֆարշից ստանալ գնդիկներ, և շարել կարտոֆիլի գնդիկների վրա:
6 Եփել 200°C ջեռոցում 40-45 րոպե:
Բարի ախորժակ: