Տավարի մսով սոուս

Ախորժելի սուոս, որը կարող եք համադրել ցանկացած ուտեստի հետ:
Բաղադրիչներ
- 1 կգ տավարի փափկամիս
- 1 հատ սոխ
- 2 հատ գազար
- 4 ատամիկ սխտոր
- 2 ճաշի գդալ տոմատի մածուկ
- 40 գ կարագ
- 2 ճաշի գդալ ալյուր
- 1 թեյի գդալ աղ
- 0.5 թեյի գդալ սև պղպեղ
- 1 թեյի գդալ պապրիկա կամ կարմիր պղպեղ
- 1 թեյի գդալ կորիանդր
- 800 մլ եռացրած ջուր
- 10 գ մաղադանոս
- 10 գ կանաչ սոխ
Պատրաստման եղանակը
- Տավարի միսը կտրատել, և տապակել ուժեղ կրակի վրա 5 րոպե:

- Ավելացնել կտրատված սոխը, և տապակել ևս 2 րոպե:
- Ավելացնել սխտորը ,մանր կտրատված գազարը լավ խառնել, և թողնել միջին կրակի վրա 3 րոպե:

- Ավելացնել պապրիկան, կորիանդրը, սև պղպեղը, աղը, դափնու տերևը, տոմատի մածուկը և լավ խառնել:

- Ավելացնել ջուր՝ թողնել մինչև եռալը:
- Թավայի մեջ լցնել ալյուրը, և կարմրացնել 2 րոպե:
- Ավելացնել կարագը, և լավ խառնել:

- Ավելացնել եռացրած ջուր 200 մլ, և թողնել թույլ կրակի վրա 2-3 րոպե:

- Ավելացնել մսի վրա, խառնել և թողնել մինչև եռա:
- Ավելացնել կտրատված կանաչ սոխը և մաղադանոսը:


Բարի ախորժակ:
