Без рубрики Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Կաղամբով ախորժելի կարկանդակ՝ տանը եղած մթերքներով

Կաղամբով կարկանդակ
Ախորժելի և հագեցնող կարկանդակ ամենապարզ բաղադրատոմսով:

Բաղադրիչներ

Խմոր

  • 400 գ թթվասեր
  • 3 հատ ձու
  • 5 գ փխրեցուցիչ
  • 120 գ ալյուր
  • աղ

Միջուկ

  • 500 գ կաղամբ
  • 1 հատ գազար
  • 1 հատ սոխ
  • բուսայուղ
  • աղ
  • սև պղպեղ
  • քունջութ

Պատրաստման եղանակը

  • Կաղամբը մանր կտրատել:
  • Սոխը մանրացնել:
  • Գազարը անցկացնել քերիչով:
  • Կտրատված բանջարեղենը բուսայուղով տապակել մինչև կիսապատրաստ լինելը, համեմել՝ ըստ ճաշակի: Կաղամբը պետք է խրթխրթան լինի:

Խմոր

  • Ձուն հարել, ավելացնել թթվասերը, և խառնել:
  • Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը:
  • Խմորի մի մասը լցնել ձևամանի մեջ, վրան ավելացնել տապակված բանջարեղենը:
  • Վրան ավելացնել խմորի մյուս մասը, և վրան ցանել քունջութ՝ ըստ ցանկության:
  • Թխել ջեռոցում 180°C 40-45 րոպե:
Բարի ախորժակ: