Լցոնած հավի կրծքամիս
Համեղ և հագեցնող այս ուտեստը հրաշալի լրացում կլինի ընթրիքի ճաշացանկին:
Բաղադրիչներ
- 500 գ հավի կրծքամիս
- 1 թեյի գդալ համեմունք նախատեսված հավի մսի համար
- 1 թեյի գդալ աղ
- 1 ճաշի գդալ մանանեխ
- 2 ճաշի գդալ քամած մածուն
- 1 հատ ձու
- սամիթ
- կանաչ սոխ
Պատրաստման եղանակը
1 Հավի կրծքամիսը բաժանել 3 մասի:
2 Վրան դնել սննդային թաղանթ, և խոհանոցային մուրճով ծեծել:
3 Հավի կրծքամիսը համեմել, և շարել տարայի մեջ:
4 Կանաչին մանր կտրատել, ավելացնել քամած մածունը, մանանեխ, աղը, ձուն և լավ խառնել:
5 Սոուսը լցնել հավի կրծքամսի վրա, և եփել ջեռոցում 200°C տաքությամբ 20-25 րոպե:
Բարի ախորժակ: