Աղցան «Խառնաշփոթ»

Համեղ և գեղեցիկ աղցան, որը կարող եք մատուցել նաև տոնական սեղաններին:
Բաղադրիչներ
- 300 գ կաղամբ
- 200 գ հավի կրծքամիս
- 150 գ շամպինիոն
- 1 հատ գազար
- 2 ատամիկ սխտոր
- 1 ճաշի գդալ մայոնեզ
- 1 ճաշի գդալ թթվասեր
- կանաչ սոխ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Կաղամբը կտրատել:

- Սունկը կտրատել, հետո տապակել բուսայուղով՝ մինչև կարմրելը:

- Հավի կրծքամիսը մանր կտրատել:

- Գազարը անցկացնել քերիչով:

- Սոխը մանր կտրատել, և ավելացնել կտրատված զանգվածին:

- Թթվասերին և մայոնեզին ավելացնել աղ, սև պղպեղ, սխտոր, և լավ խառնել:

- Սոուսը ավելացնել աղցանին լավ խառնել և մատուցել:

Բարի ախորժակ:
