Լավաշից պատրաստված համեղ կարկանդակներ

Բաղադրությունը

  • լավաշ,
  • 5 հատ խաշած ձու,
  • 1 կապ կանաչ սոխ,
  • 100 գ պանիր,
  • մայոնեզ,
  • 2 հատ ձու:

Պատրաստման եղանակը

Միասին խառնել խաշված և կտրատված ձուն, կտրատված կանաչ սոխը և քերիչով անցկացված պանիրը:

Լավաշից երկար և միջին բարակության ուղղանկյուններ կտրել, վրան մայոնեզ քսել, լցնել միջուկը և եռանկյունաձև փաթաթել:

Թավայի մեջ ձեթ լցնել, առանձին ամանի մեջ 2 ձու ջարդել, աղով համեմել և  պատառաքաղով հարել:

Պատրաստի կարկանդակները թաթախել ձվի մեջ և երկու կոողմից տապակել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում