Հավի տապակած բդիկներ

Խրթխրթան հավի բդիկներ՝ ամենահամեղ տարբերակով:
Բաղադրիչներ
- 7-8 հատ հավի բդիկ
- 200 մլ մածուն
- 30 գ մաղադանոս
- 1 թեյի գդալ լիմոնի հյութ
- 3 ատամիկ սխտոր
- 1 թեյի գդալ մանանեխ
- աղ
Պատրաստման եղանակը
1 Հավի բդիկների վրա ցանել աղ, այնուհետև սև և կարմիր պղպեղներ՝ երկու կողմից:

2 Մարինացնել 20 րոպե:

3 Մաղադանոսը մանր կտրատել, ավելացնել մածունը, լիմոնի հյութը, սխտորը, մանանեխը և լավ խառնել:

4 Հավի բդիկները լցնել սոուսի մեջ այնուհետև թաթախել պաքսիմատի մեջ, դնել տարայի մեջ:

5 Վրան դնել մի փոքր կարագ, և դնել ջեռոցի մեջ 200° C տաքությամբ՝ 40-45 րոպե:

Բարի ախորժակ: