Բաղադրատոմսեր Թխվածքներ

Ամենահամեղ թխվածքաբլիթները հաշված րոպեների ընթացքում

Կակաչի սերմերով թխվածքաբլիթ
Խրթխրթան թխվածքաբլիթները ոչ միայն կգոհացնեն Ձեր սիրելիներին, ալյև անպակաս կլինեն Ձեր սեղաններից:

Բաղադրիչներ

  • 200 գ ալյուր
  • 1 հատ ձու
  • 100 գ շաքարավազ
  • 1 թեյի գդալ վանիլին
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 2 ճաշի գդալ Կակաչի սերմ (мак)
  • 120 մլ բուսայուղ

Պատրաստման եղանակը

  • Ալյուրին ավելացնել փխրեցուցիչը, կակաչի սերմը և չոր վիճակում խառնել:
  • Ձուն շաքարավազի հետ հարել, ավելացնել վանիլինը և բուսայուղը:
  • Ավելացնել ալյուրի զանգվածը, և խառնել:
  • Խմորը բաժանել փոքրիկ գնդիկների, թխել ջեռոցում 180° C տաքությամբ՝15-20 րոպե:
Բարի ախորժակ: