Բաղադրությունը
- 800 գ սմբուկ,
- 2 հատ բուղարական պղպեղ,
- կծու պղպեղ,
- 5-6 ատամիկ սխտոր,
- 20 մլ ջուր,
- 50 մլ ձեթ,
- 30 մլ քացախ,
- 1 ճաշի գդալ շաքարավազ,
- 0.5 ճաշի գդալ աղ,
- մաղադանոս և համեմ:
Պատրաստման եղանակը
Սխտորը ճզմել կամ մանր կտրատել: Սմբուկը միջին խորանարդներով կտրատել:
Խորը թավա վերցնել, մեջը լցնել աղ, շաքարավազ, ջուր, ձեթ, քացախ (խնձորի), խառնել և դնել, որ եփվի: Հենց խառնուրդը սկսի եռալ, ավելացնել սխտորը, խառնել և լցնել սմբուկի վրա:
Կրկին խառնել և թողնել մոտ 20-25 րոպե:
Բուլղարական պղպեղը և կծու պղպեղը կտրատել: Պղպեղները, կանաչին և 1 ատամիկ սխտորը լցնել էկելտրական հարիչի մեջ և հարել:
Ջեռոցի թավա վերցնել, ծածկել յուղաթղթով, վրան լցնել սմբուկը և ուղարկել ջեռոցը (180 ջերմաստիճան 30 րոպե):
Պատրաստի սմբուկը թողնել, որ մի փոքր սառչի, վրան ավելացնել էլեկտրական հարիչով պատրաստված զանգվածը և լավ խառնել:
2-3 ժամ թողնել սառնարանում և հետո նոր մատուցել:
Բարի ախորժակ