Տորթ «Շոկո»

Անհավանական նուրբ համ, որը հալչում է բերանում, և ամենակարևորը ունիվերսալ բիսկվիթ, որը կարող եք ըստ ցանկության լրացնել Ձեր սիրելի միջուկով:
Բաղադրիչներ
- 200 գ շաքարավազ
- 1 բաժակ մածուն կամ կեֆիր
- 250 գ ալյուր
- 1 հատ ձու
- 1 թեյի գդալ սոդա
- 3 ճաշի գդալ բուսայուղ
- 1 ճաշի գդալ կակաո
Կրեմ
- 400 գ թթվասեր
- 4 ճաշի գդալ շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
Կրեմ
- Թթվասերը քամել, ավելացնել շաքարի փոշին և հարիչով հարել:

Բիսկվիթ
- Ձուն հարել, քիչ–քիչ ավելացնել շաքարավազը:

- Ավելացնել բուսայուղը, և հարիչով հարել:
- Մածունի մեջ ավելացնել սոդա, խառնել մինչև փրփրելը:
- Մածունը ավելացնել ձվին և խառնել:

- Կակաոն խառնել ալյուրին, և քիչ– քիչ ավելացնել:

- Ձևամանի ներսի հատվածին քսել բուսայուղը, և խմորը լցնել ձևամանի մեջ:

- Դնել 180°C տաքությամբ ջեռոցում 40-45 րոպե:
- Բիսկվիթը բաժանել 2 մասի, քսել կրեմը:

- Կրեմի վրա կարող եք ավելացնել Ձեր ցանկացած միջուկը (մրգեր, ընդեղեն):

Բարի ախորժակ:
