Կարակում
Համեղ և հեշտ պատրաստվող թխվածք, որը կարող եք պատրաստել ցանկացած միջուկով:
Բաղադրիչներ
- 200 գ կարագ
- 100 գ շաքարավազ
- 400 գ ալյուր
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 2 ճաշի գդալ թթվասեր
- 1 հատ ձու
- 300-400 գ մուրաբա
Պատրաստման եղանակը
1 Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ:
2 Սառը կարագը անցկացնել քերիչով, լցնել ալյուրի մեջ:
3 Լավ խառնել, որ ստացվի միասեռ զնգված:
4 Ձուն շաքարավազի հետ հարել, ավելացնել թթվասեր և խառնել:
5 Ավելացնել խմորին, և խառնել:
6 Բաժանել 2 գնդի, մեկը մի քիչ փոքր: Փոքր գունդը դնել սառնարան՝ 20-30 րոպե:
7 Խմորը ուղղանկյունաձև բացել, ավելացնել մուրաբան:
8 Սառեցված խմորը քերիչով անցկացնել, և լցնել մուրաբայի վրա:
9 Դնել ջեռոցի մեջ 180° C տաքությամբ, թխել 30 րոպե:
Բարի ախորժակ: