Եթե որևէ նոր բան եք ցանկանում փորձել, կարող եք պատրաստել այս համեղ կոտլետները

Բաղադրությունը

  • 600 գ հավի կրծքամիս,
  • 150-200գ պինդ պանիր,
  • ձու,
  • կանաչի,
  • 3 ճաշի գդալ կարտոֆիլի կամ եգիպտացորենի օսլա,
  • համեմունքներ՝ ըստ ճաշակի,
  • ձեթ,
  • աղ,
  • պղպեղ:

Պատրաստման եղանակը

Կանաչին և հավի կրծքամիսը մանր կտրատել:

Պանիրը քերիչով անցակացնել:

Միավորել այս բաղադրիչները, համեմել աղով, պղպեղով, համեմունքներով, ձուն ջարդել վրան, ավելացնել օսլան և լավ խառնել:

Զանգվածից կոտլետներ ձևավորել:

Թավայի մեջ ձեթ լցնել, և երկու կողմից տապակել կոտլետները:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում