Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Տարբերվող և ախորժելի ուտեստ կաղամբից և կարտոֆիլից

Կաղամբով և կարտոֆիլով ուտեստ
Աննկարագրելի ուտեստ, որը կհալվի Ձեր բերաններում:

Բաղադրիչներ

  • 400 գ կաղամբ
  • 450 գ կարտոֆիլ
  • 4 ճաշի գդալ բուսայուղ
  • 1 հատ սոխ
  • 1 հատ գազար
  • 2 հատ գունավոր պղպեղ
  • 1 թեյի գդալ աղ
  • 200 գ պանիր

Սոուս

  • 3 հատ ձու
  • 170 մլ կաթ
  • 3 ճաշի գդալ թթվասեր
  • 3 ճաշի գդալ բուսայուղ
  • 10 գ մաղադանոս
  • 4 ճաշի գդալ ալյուր
  • 0.5 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 1 թեյի գդալ աղ

Պատրաստման եղանակը

  • Սոխը մանր կտրատել և տապակել թույլ կրակի վրա:
  • Կարտոֆիլը մանր կտրատել, ավելացնել սոխին, և տապակել 5 րոպե:
  • Գազարը և պղպեղը մանր կտրատել:
  • Կաղամբը մանր կտրատել, ավելացնել կարտոֆիլին:
  • Ավելացնել նաև պղպեղը և գազարը, թողնել թույլ կրակին 5 րոպե:
  • Ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, և լավ խառնել:
  • Տապակած զանգվածը լցնել տարայի մեջ:
  • Ձվին ավելացնել կաթ, թթվասեր, բուսայուղ և հարել:
  • Ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, աղ և խառնել:
  • Ավելացնել մաղադանոսը, խառնել և լցնել տարայի մեջ:
  • Դնել ջեռոցի մեջ 180° C տաքությամբ, եփել 25 րոպե:
  • Ավելացնել պանիրը և թողնել ջեռոցում ևս 5 րոպե:
Բարի ախորժակ: