Լավաշով ռուլետ
Արագ և համեղ նախուտեստ, որը կգրավի Ձեր հյուրերի սրտերը:
Բաղադրիչներ
- 2 հատ լավաշ
- 300 գ ծովախեցգետնի ձողիկներ
- 4 հատ եփած ձու
- 250 գ գազար
- 2 հատ վարունգ
- հազարի տերևներ
- մայոնեզ
Պատրաստման եղանակը
1 Ծովախեցգետնի ձողիկները կտրատել:
2 Խաշած ձուն անցկացնել քերիչով:
3 Մայոնեզը բարակ շերտով քսել լավաշին:
4 Լավաշի վրա լցնել կտրատված ծովախեցգետնի ձողիկները, ձուն և կտրատված հազարի թերթեր:
5 Հավասարաչափ ոլորել և կտրատել:
2-րդ միջուկ
1 Վարունգը մանր կտրատել:
2 Գազարը քերել:
3 Խաշած ձուն անցկացնել քերիչով, ավելացնել կտրատված զանգվածին, վրան ավելացնել մայոնեզ, և լավ խառնել:
4 Հավասարաչափ քսել լավաշի վրա և ոլորել:
Բարի ախորժակ: