Սնկով և կարտոֆիլով ուտեստ
Այսքան հեշտ և յուրահատուկ ուտեստ դեռ չեք փորձել:
Բաղադրիչներ
- 400 գ կարտոֆիլ
- 300 գ ալյուր
- 300 գ սունկ
- 1 հատ սոխ
- 2 ճաշի գդալ տոմատի մածուկ
- 1 թեյի գդալ աղ
- 1 թեյի գդալ շաքարավազ
- 1 թեյի գդալ չորացրած կանաչի
- բուսայուղ
- ջուր
- սամիթ
Պատրաստման եղանակը
1 Կարտոֆիլը խաշել, պատրաստել կարտոֆիլի խյուս:
2 Սունկը և սոխը մանր կտրատել, և տապակել բուսայուղի մեջ:
3 Կարտոֆիլի խյուսին ավելացնել ալյուր և բուսայուղ, որ ստացվի խմորանման զանգված:
4 Սննդային թաղանթի վրա խմորը ուղղանկյունձև բացել:
5 Տապակած սոխը և սունկը լցնել խմորի վրա, ամբողջությամբ տարածել և ոլորել:
6 Կտրատել և շարել տարայի մեջ:
7 Տոմատի մածուկին ավելացնել շաքարավազ, ջուր, չորացրած կանաչիներ և ջուր, խառնել մինչև տոմատի մածուկը լուծվի:
8 Լցնել ուտեստի վրա, և դնել ջեռոցի մեջ 180° C տաքությամբ, եփել 25 րոպե:
9 Ջեռոցից հանելուց հետո վրան լցնել թարմ կտրատած սամիթը:
Բարի ախորժակ: