Լավաշով նախուտեստ

Այսքան համեղ և հեշտ պատրաստվող նախուտեստ, որը կգրավի շատերի սրտերը:
Բաղադրիչներ
- 150 գ կաթնաշոռ
- 100 գ պանիր
- 1 գ ձու
- 2 հատ լավաշ
- աղ
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
- Ձուն հարել, ավելացնել պանիրը, կաթնաշոռը,աղ՝ ըստ ճաշակի, լավ խառնել, որ ստացվի միասեռ զանգված:

- Լավաշը ուղղանկյունաձև կտրատել:

- Միջուկը քսել լավաշի ամբողջ երկայնքով և ոլորել:


- Տապակել բուսայուղի մեջ մինչև կարմրելը:



Բարի ախորժակ:
