Գեղեցիկ, համեղ և բոլորիս կողմից սիրված «Խրճիթ»

Բաղադրությունը

  • Խմոր

200 գ կարագ,

200 գ թթվասեր (ցանկացած յուղայնության),

1/4 թեյի գդալ աղ,

350-400 գ ալյուր:

  • Կրեմ

750 գ յուղոտ թթվասեր,

250-300 գ շաքարի փոշի,

1 տուփ վանիլին:

  • Միջուկ

Բալ (ցանկալի է վրան շաքարավազ շաղ տալ և ջրով եռացնել )

Պատրաստման եղանակը

Խմորը պատրաստելու համար մեծ աման վերցնել, և ալյուրը լցնել մեջը:

Ամբողջական սառեցված կարագը թաթախել ալյուրի մեջ և քերիչով անցկացնել, իսկ հետո խառնել՝ դանակով կամ որևէ այլ առարկայով (բայց ոչ ձեռքերով) տրորելով:

Այս ամենից հետո նոր ձեռքերով հավաքել խմորը ու ճզմել, բայց տրորել պետք չէ, որպեսզի խմորը չտաքանա, այլ պարզապես հավաքել ու մի փոոքր սեղմել: (Պատրաստի խմորը նույնիսկ հարթ և միագույն չէ):

Խմորը բաժանել 5 գնդի, ծածկել սննդային տոպրակով և 1 ժամ դնել սառնարանը:

Այնուհետև յուրաքանչյուր գունդ առանձին հանել սառնարանից, գրտնակել մոտ 25*30 չափով և բաժանել 3 հավասար կտորի: Յուրաքանչյուր կտորի մեջ բալ լցնել և փաթաթել խողովակի տեսքով:

Այս նույն կերպ խողովակներ պատրաստել նաև մնացած գնդերից:

Թխել 20 րոպե 200 ջերմաստիճանում:

Թխված խողովակները թողնել, որ հովանան, հետո հավասարեցնել:

Կրեմի համար շաքարի փոշին շաղ տալ թթվասերի մեջ, ավելացնել վանիլինը, գդալով խառնել և նոր հարել:

Տորթը հավաքելու համար ամանի հատակին կրեմ քսել, և խողովակները դասավորել 5-4-3-2-1 հերթականությամբ: Յուրքանչյուր հարկին հարկավոր է կրեմ քսել, իսկ վերջում ամբողջ տորթի վրա առատ կրեմ քսել (բայց մոտ 2-3 ճաշի գդալ կրեմ թողնել):

Այս ամենից հետո տորթը պետք է մոտ 8 ժամ թողնել, որ կրեմը ներծծվի:

Համտեսելուց առաջ 2-3 ճաշի գդալ նախապես պահված կրեմով թարմացնել տորթը և ձևավորել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում