Տապակած ծաղկակաղամբ
Խրթխրթան ծաղկակղամբների համը դեռ երկար ժամանակ կմնա Ձեր բերանում:
Բաղադրիչներ
- 600 գ ծաղկակաղամբ
- 1 ատամիկ սխտոր
- 1 հատ ձու
- 100 գ ալյուր
- 120 մլ կաթ
- 1 ճաշի գդալ չորացրած մաղադանոս
- 1 թեյի գդալ սխտորի փոշի
- 1 թեյի գդալ կարմիր պղպեղ (քաղցր)
- 0.5 թեյի գդալ սև պղպեղ
- աղ
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
1 Ծաղկակաղամբը միջին չափսի կտրատել:
2 Խաշել 10-15 րոպե, ջրին ավելացնել 1 ատամիկ սխտոր:
3 Ալյուրին ավելացնել աղ, չորացրած մաղադանոս, սխտորի փոշի, սև և կարմիր պղպեղ, ձու, կաթ և հարել:
4 Խաշած ծաղկակաղամբը պատել ստացված սոուսով:
5 Տապակել բուսայուղի մեջ 2-3 րոպե մինչև կարմրելը:
Բարի ախորժակ: