Տապակած տավարի թոք

Արագ և հեշտ պատրաստվող տավարի թոք, որը կհալչի Ձեր բերանում:
Բաղադրիչներ
- 500 գ տավարի թոք
- 1 հատ սոխ
- 2 թեյի գդալ աղ
- 0.5 թեյի գդալ սև պղպեղ
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
- Տավարի թոքը կտրատել՝ ըստ ցանկության:

- Լցնել տարայի մեջ, վրան աղ ցանել և լավ խառնել:
- Թույլ կրակի վրա տապակել բուսայուղի մեջ:

- Սոխը մանր կտրատել և ավելացնել թոքի վրա:

- Վրան ցանել աղ և պղպեղ՝ ըստ ցանկության:

Բարի ախորժակ:
