Տորթ «Հարբած բալ»

Ամենահամեղ տորթը՝ ամենապարզ բաղադրատոմսով:
Բաղադրիչներ
Կրեմ
- 200 գ կարագ
- 1 տուփ խտացրած կաթ
- վանիլին
Բիսկվիթ
- 350 գ ալյուր
- 6 հատ ձու
- 350 գ շաքարավազ
- 4 ճաշի գդալ կակաո
- 1.5 թեյի գդալ փխրեցուցիչ
- բալ
- գինի՝ կիսաքաղցր
- շոկոլադ՝ ձևավորման համար
Պատրաստման եղանակը
- Բալի հատիկների վրա գինի լցնել, թողնել մի քանի ժամ սառնարանում:

- Ձվի սպիտակուցը առանձնացնել, հարիչով հարել:
- Ավելացնել շաքարավազը, հարել, որպեսզի ստացվի մերենգա:

- Այնուհետև հատ-հատ ավելացնել դեղնուցները և հարել:

- Ալյուրին ավելացնել փխրեցուցիչը, կակաոն, և խառնել:

- Ստացված զանգվածը աստիճանաբար ավելացնել մերենգային, և խառնել:

- Խմորը լցնել ձևամանի մեջ, թխել 35 րոպե 180° ջերմաստիճան տաքությամբ:

- Բիսկվիթի վերին հատվածը կտրել, հեռացնել խմորային միջուկը:


- Միջուկը լցնել կրեմի մեջ, ավելացնել գինով թրջած բալի հատիկները:

- Բիսկվիթը թրջել բալի հատիկներից ավելացած գինով, և լցնել կրեմի հետ խառնած բալի հատիկները:


- Կրեմը քսել ամբողջ բիսկվիթի վրա, և ձևավորել՝ ըստ ցանկության:

Կրեմ
- Սենյակային ջերմասիտճանի կարագը հարիչով հարել մինչև սպիտակելը:
- Քիչ-քիչ ավելացնել խտացրած կաթը, և հարել մինչև միասեռ զանգված ստանալը:
- Ավելացնել վանիլինը:

Բարի ախորժակ:
