Գունեղ և պարզ աղցան, որը կզարմացնի Ձեր հյուրերին

Աղցան «Արևածաղիկ»
Վառ ամառային աղցան՝ օգտակար բաղադրիչներով:

Բաղադրիչներ

  • 2 հատ հավի դոշ
  • 2 հատ շոգեխաշած գազար
  • 1 տուփ մարինացված շամպինյոն
  • 100 գ հոլանդական պանիր
  • 4 հատ եփած ձու
  • 1 տուփ ձիթապտուղ
  • չիպս
  • մայոնեզ

Պատրաստման եղանակը

1 Հավի միսը կտրատել և լցնել ափսեի մեջ:
2 Հավի մսի վրա բարակ շերտով մայոնեզ քսել:
3 Սունկը մանր կտրատել և ավելացնել հավի մսի վրա, վրան մայոնեզ քսել:
4 Գազարը անցկացնել քերիչով, լցնել սունկի վրա, վրան մայոնեզ քսել:
5 Եփած ձուն անցկացնել քերիչով, լցնել գազարի վրա, վրան մայոնեզ քսել:
6 Պանիրը քերել աղցանի վրա, ձևավորել ձիթապտղով և չիպսերով:
Բարի ախորժակ:
Կիսվել Facebook-ում