Բաղադրիչները
2 ճաշի գդալ թթվասեր,
2 հատ ձու,
100 գ շաքարարավազ,
80 մլ հալված կարագ,
150 գ ալյուր,
1 պտղունց վանիլին,
1 թեյի գդալ փխրեցուցիչ:
Պատրաստման եղանակը
Սկզբում հալեցնել կարագը, և ալյուրը փխրեցուցիչի հետ միասին մաղել:
Ձվերը կոտրել խորը ամանի մեջ, ավելացնել շաքարավազ և հարել: Այնուհետև ավելացնել մնացած բոլոր բաղադրիչները: Վերջում ավելացնել ալյուրը և լավ խառնել:
Վերցնել սիլիկոնե ձևամանները, ձեթ կամ կարագ քսել, և 1/3-ի չափով լցնել խմորը:
Թխել 170 ջերմաստիճանում 15 րոպե:
Բարի ախորժակ