Բազուկով աղցան
Նորբ և թեթև այս աղցանը Ձեր ամենօրյա սեղանի զարդը կդառնա:
Բաղադրիչներ
- 2 հատ խաշած բազուկ
- 200 գ պահածոյացված եգիպտացորեն
- 1 հատ սոխ
- 1 ատամիկ սխտոր
- 3 ճաշի գդալ բուսայուղ
- սամիթ
- մաղադանոս
- աղ
Պատրաստման եղանակը
1 Սոխը մանրացնել:
2 Խաշած բազուկը մանր կտրատել:
3 Սամիթը և մաղադանոսը մանր կտրատել:
4 Կտրատված զանգվածին ավելացնել պահածոյացված եգիպտացորենի հատիկները և խառնել:
5 Ավելացնել բուսայուղ և աղ:
Բարի ախորժակ: