Լցոնած սունկ
Նրբահամ և ախորժելի ուտետի բաղադրատոմսը ուղղակի կզարմացնի Ձեր հարազատներին:
Բաղադրիչներ
- 500 գ շամպինիոն
- 500 գ աղացած միս (ըստ ցանկության)
- 1 հատ սոխ
- 200 գ պանիր
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Սունկը լավ լվանալ, և միջուկը հեռացնել:
2 Մսի ֆարշին ավելացնել աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի, և լավ խառնել:
3 Սոխը կտրատել և բլենդերով հարել:
4 Ավելացնել մսի ֆարշին և խառնել:
5 Սունկը լցոնել, և շարել տարայի մեջ:
6 Ավելացնել մի փոքր ջուր և դնել ջեռոցը 200° ջերմաստիճան տաքությամբ 20 րոպե:
7 Ջեռոցից հանել, վրան ավելացնել պանիրը և դնել ջեռոցը ևս 10 րոպե:
Բարի ախորժակ: