Այլևս սմբուկը չենք տապակում. նոր հիանալի բաղադրատոմս, որը կհեշտացնի Ձեր առօրյան

Սմբուկով ուտեստ
45 րոպե
Այս անհավանական ուտեստը ուղղակի կհալչի Ձեր բերանում:

Բաղադրիչներ

  • 2 հատ սմբուկ
  • 4 հատ լոլիկ
  • 50 գ պանիր մոցարելլա
  • 5 ճաշի գդալ ձիթայուղ
  • 0.5 թեյի գդալ չորացրած ռեհան
  • աղ
  • սև պղպեղ
  • պապրիկա կամ կարմիր պղպեղ
  • մաղադանոս

Պատրաստման եղանակը

1 Սմբուկը կտրատել, աղ ցանել վրան և խառնել:
2 Կտրատել լոլիկը:
3 Սխտորը ճզմել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղ, չորացրած ռեհան, ձիթայուղ և խառնել մինչև միասեռ զանգված ստանալը:
4 Պանիրը անցկացնել քերիչով:
5 Կտրատված սմբուկների վրա վանդակավոր գծեր քաշել, և շարել տարայի մեջ:
6 Սխտորով սոուսը քսել սմբուկների վրա, և դնել ջեռոցը 200° ջերմաստիճան տաքությամբ՝ 15 րոպե:
7 Ջեռոցից հանել, վրան ավելացնեել լոլիկը և պանիրը:
8 Դնել ջեռոցը ևս 15 րոպե:
Բարի ախորժակ:
Կիսվել Facebook-ում