Բաղադրությունը
- 4 հատ բանան,
- 100 գ շոկոլադ,
- 60 գ կարագ,
- ընկույզ:
Պատրաստման եղանակը
Բանանի կեղևը մաքրել և կիսել 2 մասի: Մեջտեղի մասում փայտիկ դնել, և բանանները դնել սառցախցիկը:
Շոկոլադը և կարագը հալեցնել, սառցախցիկից հանել բանանը, թաթախել ջնարակի մեջ և վրան ընկույզ շաղ տալ:
Այս վիճակով ևս 10-15 րոպե դնել սառցախցիկը, և վերջ, կարող եք համտեսել:
Բարի ախորժակ