Սնկով աղցան
Նուրբ և թեթև համ, որը կհագեցնի Ձեր քաղցը:
Բաղադրիչներ
- 200 գ շամպինիոն
- 4 հատ խաշված ձու
- 3-4 հատ մարինացված վարունգ
- 2 հատ վարունգ
- 2 հատ խաշված կարտոֆիլ
- կանաչ սոխ
- թթվասեր կամ մայոնեզ
- բուսայուղ
- աղ
Պատրաստման եղանակը
1 Սունկը մանր կտրատել և բուսայուղով տապակել:
2 Խաշված ձուն մանր կտրատել:
3 Մարիանացված և թարմ վարունգները կտրատել:
4 Կարտոֆիլը կտրատել, ավելացնել աղ և մի փոքր մայոնեզ:
5 Կանաչ սոխը կտրատել և լցնել կտրատված զանգվածի վրա:
6 Ավելացնել տապակած սունկը:
7 Ավելացնել թթվասեր կամ մայոնեզ:
Բարի ախորժակ: