Անկրկնելի և համեղ աղցան, որը կպատրաստեք էլի ու էլի

Հավի թոքով աղցան
Այսքան պարզ և համեղ աղցան դեռ չեք պատրաստել: Շտապի'ր պահպանել այս հիասքանչ բաղադրատոմսը:

Բաղադրիչներ

  • 400 գ հավի թոք
  • 2 հատ սոխ
  • 100 գ գազար
  • 2-3 հատ թթու վարունգ
  • 1 տուփ համեմունք (նախատեսված կորեական գազարի համար)
  • մայոնեզ

Պատրաստման եղանակը

1 Սոխը մանրացնել, ավելացնել աղ, շաքարավազ և տապակել բուսայուղով:
2 Հավի թոքը խաշել 10-15 րոպե, կտրատել ոչ շատ մանր կտորներով:
3 Գազարը քերել երկարությամբ և համեմել:
4 Մանրացնել և ավելացնել կտրատված զանգվածին:
5 Թթու վարունգը կտրատել և ավելացնել զանգվածին:
6 Ավելացնել մայոնեզ և խառնել:
Բարի ախորժակ:
Կիսվել Facebook-ում