Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Այսքան համեղ և այսքան պարզ պատրաստվող կարկանդակներ դեռևս չեք փորձել

Պանրային կարկանդակ
Անչափ համեղ այս նուրբ կարկանդակները ուղակի կհալվեն Ձեր բերանում:

Բաղադրիչներ

  • 200 մլ կաթ
  • 2 հատ ձու
  • 0.5 թեյի գդալ աղ
  • 350 գ ալյուր
  • 2 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 1 կապոց կանաչ սոխ
  • 50 գ պանիր (պարմեզան և այլ պինդ պանիր)
  • բուսայուղ

Պատրաստման եղանակը

  •  Կաթը մի փոքր տաքացնել, հետո լցնել տարայի մեջ:
  • Կաթին ավելացնել ձուն, աղը և խառնել:
  • Ավելացնել կտրատված կանաչ սոխը, քերած պանիրը (պանիրը կարող եք փոխարինել նաև կաթնաշոռով) և խառնել:
  • Ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը և ձեռքով խառնել:
  • Քանի որ խմորը կպչուն է, հունցել մի փոքր ալյուրով:
  • Ստացված խմորը գրտնակով բացել, որ ստացվի 1սմ հաստությամբ խմոր:
  • Կտրատել, ըստ նախասիրության, և տապակել բուսայուղով:
Բարի ախորժակ: