Աղցաններ Բաղադրատոմսեր

Գեղեցիկ և սննդարար ընկույզով սմբուկի ռոլեր, ամենակարևորը առանց մայոնեզի

onlyfans reddit Wondrrboy

Սմբուկով ռոլեր
Այս հրաշալի սմբուկով ռոլերը ոչ միայն կզարմացնեն Ձեզ իրեց անմոռանալի համով, այլև կդառնան Ձեր սեղանի զարդը:

Բաղադրիչներ

  • 4-5 հատ սմբուկ
  • 200 գ ընկույզ
  • 1 փունջ համեմ
  • 10 ատամիկ սխտոր
  • 2 ճաշի գդալ խաղողի քացախ
  • 2 թեյի գդալ խմելի–սունելի
  • 2 թեյի գդալ աղացած համեմի սերմ
  • 0.5 թեյի գդալ շաֆրան
  • 1 թեյի գդալ աղ
  • կծու կարմիր պղպեղ (ըստ ճաշակի)
  • նուռ

Պատրաստման եղանակը

Միջուկի համար

  • Ընկույզը մսաղացով անցկացնել կամ բլենդերով հարել:
  • Համեմը մանրացնել և առանձին մսաղացով անցկացնել կամ հարել բլենդերով:
  • Այնուհետև ավելացնել սխտորը, կարմիր կծու պղպեղը:
  • Ստացված զանգվածները խառնել իրար, ավելացնել աղ, խմելի-սունելի, խաղողի քացախ, աղացած համեմի սերմ, շաֆրան:
  • Եթե միջուկը չոր է ստացվել, կարող եք մի փոքր ջուր ավելացնել և խառնել:
  • Սմբուկը երկարությամբ կտրատել:
  • Կտրատված սմբուկների վրա աղ ցանել, և թողնել մինչև թավայի տաքանալը:
  • Կտրատված սմբուկները բուսայուղով տապակել՝ նախապես տաքացված թավայի մեջ, ամեն կողմից 4-5 րոպե:
  • Սմբուկի տապակած շերտերի վրա 1 թեյի գդալ միջուկ քսել, և ոլորել:
  • Շարել ամանի մեջ և ձևավորել նռան հատիկներով:
  • Որպեսզի համը ավելի արտահայտիչ լինի, ցանկալի է մի քանի ժամ պահել սառնարանում:
Բարի ախորժակ: