Նուրբ և բերանում հալչող շոկոլադե ռուլետ

Բաղադրությունը

  • Խմոր

4 հատ ձու,

120 գ շաքարավազ,

1 պտղունց աղ,

65 գ ալյուր,

1 թեյի գդալ փխրեցուցիչ,

30 գ կակաո,

1/2 թեյի գդալ լուծվող սուրճ,

30 գ ձեթ:

  • Օշարակ

100 մլ ջուր,

70 գ շաքարավազ

  • Շոկոլադե կրեմ

150 գ մուգ շոկոլադ,

120 մլ սերուցք շոկոլադի մեջ ավելացնելու համար,

240 մլ սերուցք հարելու համար,

3 ճաշի գդալ շաքարի փոշի:

  • Ջնարակ

30 գ շոկոլադ,

2 ճաշ գդալ սերուցք:

Պատրաստման եղանակը

Ձուն հարել շաքարավազի հետ այնպես, որ սպիտակ փրփրուն զանգված ստացվի, հետո ավելացնել ձեթը, սուրճը և հարել:

Բիսկվիթի համար ալյուրը, աղը, կակաոն և փխրեցուցիչը խառնել, մաս-մաս ավելացնել ձվով պատրաստված զանգվածին:

Ձևամանի մեջ (30*40սմ) յուղաթուղթ փռել, խմորը լցնել և թխել 10-12 րոպե 180 ջերմաստիճանում:

Նոր յուղաթուղթ վերցնել, վրան կակաո շաղ տալ, վրան դնել տաք բիսկվիթը, հանել նախորդ յուղաթուղթը վրայից և փաթաթել ռուլետի պես: Այդպես թողնել, որ հովանա:

Օշարակը պատրաստելու համար շաքարավազը լցնել ջրի մեջ և եռացնել 10 րոպե, իսկ հետո թողնել, որ սառչի:

Կրեմը պատրաստելու համար շոկոլադը մանրեցնել, վրան տաք սերուցք լցնել և խառնել, մինչև միասեռ զանգված ստանալը:

Սերուցքի մյուս մասը (սառը վիճակում) առանձին հարել շաքարի փոշու հետ և շոկոլադով զանգվածը ավելացնել մեջն ու հարել:

Ռուլետը բացել, վրան օշարակ և կրեմ քսել, կրկին փաթաթել և դնել սառնարանում, որպեսզի կրեմը ներծծվի:

Վերջում անհավասար մասերը կտրել և ձևավորել ըստ ցանկության:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում