Եգիպտացորենով աղցան

Նուրբ, խրթխրթան և հագեցնող այս աղցանը հիանալի տարբերակ է ընթրիքի համար:
Բաղադրիչներ
- 300 գ խոզապուխտ
- 1 հատ կարմիր պղպեղ (քաղցր)
- 1 հատ լոլիկ
- 0.5 տուփ պահածոյացված եգիպտացորեն
- 2 ճաշի գդալ մայոնեզ
- 200 գ պանիր (պարմեզան և այլ պինդ պանիր)
- չորահաց
- աղ
Պատրաստման եղանակը
- Խոզապուխտը երկարավուն կտրատել:

- Կարմիր պղպեղը և լոլիկը մանրացնել:


- Պանիրը քերիչով քերել:

- Կտրատված զանգվածին եգիպտացորենի հատիկներ ավելացնել և խառնել:
- Ավելացնել մայոնեզ, լավ խառնել և մատուցել:

Բարի ախորժակ:
