Բաղադրատոմսեր Թխվածքներ

Ամենաարագ և հեշտ պատրաստվող ռուլետը Ձեր նախընտրած միջուկով

Ջեմով ռուլետ
Արագ և հեշտ պատրաստվող այս ռուլետը նոր ամառային գույներ կբերի Ձեր խոհանոց:

Բաղադրիչներ

  • 4 հատ ձու
  • 125 գ շաքարավազ
  • 125 գ ալյուր
  • 10 գ փխրեցուցիչ
  • 1 տուփ վանիլին
  • 4 ճաշի գդալ ջուր
  • 50 գ ծիրանի ջեմ
  • շաքարի փոշի (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը

  • Ձվի սպիտակուցը առանձնացնել դեղնուցից:
  • Սպիտակուցը հարիչով հարել, ավելացնել մի փոքր աղ:
  • Սպիտակուցին ավելացնել շաքարավազի մի մասը, մյուս կեսն առանձնացնել դեղնուցի համար:
  • Դեղնուցը հարել, ավելացնել շաքարավազ, վանիլին և հարել:
  • Դեղնուցին ավելացնել 4 ճաշի գդալ սենյակային ջերմաստիճանի ջուր, խառնել:
  • Դեղնուցը ավելացնել սպիտակուցին և խառնել:
  • Ստացված զանգվածին ավելացնել ալյուրը և խառնել:
  • Խմորը լցնել տարայի մեջ և հավասարեցնել:
  • Թխել 180° ջերմաստիճան տաքությամբ 10-15 րոպե:
  • Թխվածքը հանել ջեռոցից, վրան ծիրանի ջեմ քսել, ոլորել, և վրան շաքարի փոշի շաղ տալ:
Բարի ախորժակ: