Լոլիկով իտալական ձվածեղ
Լոլիկ և ձու. ահա թե ինչ է հարկավոր Ձեզ հիանալի օրվա սկզբի համար:
Բաղադրիչներ
- 1 հատ մեծ լոլիկ
- 3 հատ ձու
- 50 գ պանիր (պարմեզան և այլ պինդ պանիր)
- աղ
- սև պղպեղ
- համեմունքներ
- ձիթայուղ
Պատրաստման եղանակը
1 Լոլիկը կլոր օղակներով կտրատել:
2 Ձիթայուղով տապակել՝ երկու կողմից:
3 Ձուն, աղը, սև պղպեղը և համեմունքները հարել:
4 Ավելացնել տապակված լոլիկի վրա:
5 Այնուհետև ավելացնել քերած պանիրը, և թավայի բերանը կափարիչով փակել:
6 Թողնել կրակին 3 րոպե մինչև կարմրելը:
Բարի ախորժակ: