Բաղադրատոմսեր Թխվածքներ

Տատիկի պատրաստած ամենահամեղ թխվածքը Ձեր թեյի սեղանին

Խնձորով թխվածք
Անզուգական նուրբ համ. այս թխվածքը պարզապես կհալչի Ձեր բերանում

Բաղադրիչներ

  • 1 կգ խնձոր
  • 500 գ շերտավոր խմոր
  • 30 գ օսլա
  • 30 գ ալյուր
  • 150 գ շաքարավազ
  • 0.5 հատ լիմոնի հյութ
  • 50 գ կարագ
  • 0.5 թեյի գդալ դարչին

Պատրաստման եղանակը

  • Խնձորները կեղևազրկել և մանր կտրատել:
  • Լցնել տարայի մեջ:
  • Վրան ավելացնել կես կիտրոնի հյութ, հալեցրած կարագ և լավ խառնել:
  • Զանգվածին ավելացնել շաքարավազը, դարչինը, օսլան և ալյուրը, խառնել:
  • Շերտավոր խմորը ալյուրով գրտնակել, որ կլորավուն ստացվի:
  • Տարայի պատերին բուսայուղ քսել, և խմորը դնել տարայի մեջ:
  • Անկյունները հավասարեցնել տարային:
  • Լցնել կտրատված խնձորները:
  • Հաջորդ շերտի համար շերտավոր խմորը գրտնակել, կտրատել երկարությամբ:
  • Այնուհետև ձևավորել վերին շերտը:
  • Թխվածքի վրա հալեցրած կարագ քսել և դնել ջեռոցը 180° ջերմաստիճան տաքությամբ 25 րոպե:
  • Հանել ջեռոցից, վրան շաքարավազ շաղ տալ, նորից դնել ջեռոցը 10 րոպե:
  • Հանել ջեռոցից, վրան ավելացնել շաքարի փոշի, և ահա թխվածքը պատրաստ է:
Բարի ախորժակ