Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Ամառային անուշաբույր ուտեստը նոր բաղադրատոմսով

Աջափսանդալ
Պատրաստում ենք շատ հեշտ և արագ պատրաստվող այս սիրելի ուտեստը՝ հաղորդելով ամառային թարմություն:

Բաղադրիչներ

  • 1 կգ սմբուկ
  • 500 գ գազար
  • 500 գ կարմիր պղպեղ (քաղցր)
  • 1 հատ կանաչ կծու պղպեղ
  • 2 հատ սոխ
  • 6 ատամիկ սխտոր
  • 700 գ լոլիկ
  • 10 գ մաղադանոս
  • 10 գ ռեհան
  • 30 գ համեմ
  • 0.5 թեյի գդալ խմելի սունելի
  • 0.5 թեյի գդալ շաֆրան
  • 0.5 թեյի գդալ սև պղպեղ
  • 0.5 թեյի գդալ աղացած համեմի սերմ
  • աղ
  • բուսայուղ

Պատրաստման եղանակը

  • Սմբուկը և գազարը բաժանել 2 մասի, մանր կտրատել:
  • Սմբուկի վրա ավելացնել 3 ճաշի գդալ աղ և թողնել 30 րոպե:
  • Կարմիր և կանաչ պղպեղները կտրատել:
  • Լոլիկը անցկացնել քերիչով:
  • Սմբուկը լվանալ, քամել և տապակել բուսայուղով 15 րոպե:
  • Կարմիր պղպեղը տապակել բուսայուղով 15 րոպե:
  • Սոխը բուսայուղով տապակել մինչև կարմրելը, ավելացնել գազարը:
  • Ստացված զանգվածին հերթականությամբ ավելացնել սմբուկը, կարմիր պղպեղը, կանաչ պղպեղը, լոլիկը:
  • Ռեհանը և մաղադանոսը մանրացնել և ավելացնել զանգվածին:
  • Ավելացնել շաֆրանը, խմելի սունելին, աղացած համեմի սերմը, սև պղպեղը և խառնել:
  • Թողնել թույլ կրակի վրա 15 րոպե եփվի:
  • 6 ատամիկ սխտորը տրորել, ավելացնել թարմ կտրատված համեմը, աղը և միասին տրորել:
  • Սխտորը և համեմը ավելացնել եփվող զանգվածին և խառնել:
Բարի ախորժակ: