Անզուգական համ. գունեղ և թեթև աղցան

Ծովախեցգետնի ձողիկներով աղցան
Պատրաստում ենք արագ և համեղ:

Բաղադրիչներ

  • 600 գ կաղամբ
  • 2 հատ գազար
  • 2 հատ վարունգ
  • 10 գ մաղադանոս
  • 400 գ ծովախեցգետնի ձողիկներ
  • 3 թեյի գդալ մանանեխ
  • 3 ճաշի գդալ մայոնեզ
  • 3 ճաշի գդալ կիտրոնի հյութ
  • 4 ճաշի գդալ ձիթայուղ
  • 1 թեյի գդալ աղ
  • 1 թեյի գդալ շաքարավազ
  • 0.5 թեյի գդալ սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1 Գազարը և կաղամբը քերիչով անցկացնել:
2 Մաղադանոսը մանր կտրատել:
3 Վարունգը բաժանել 2 մասի, միջուկը հեռացնել և մանր կտրատել:
4 Մայոնեզը, մանանեխը, բուսայուղը, շաքարավազը, աղը, սև պղպեղը և կիտրոնի հյութը խառնել:
5 Ծովախեցգետնի ձողիկները մանր կտրատել և ավելացնել:
Բարի ախորժակ:
Կիսվել Facebook-ում