Հավի կրծքամսով կոտլետներ
40 րոպե
Պատրաստում ենք անհավանական համեղ և արագ պատրաստվող կոտլետներ, որը Ձեր սեղանի անբաժանելի մասը կդառնա:
Բաղադրիչներ
- 700 գ հավի կրծքամիս
- 5 ճաշի գդալ ալյուր
- 3 ճաշի գդալ թթվասեր
- 1 հատ ձու
- 10 գ մաղադանոս
- աղ
- պղպեղ
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
1 Հավի կրծքամիսը և մաղադանոսը մանր կտրատել, ավելացնել աղ և սև պղպեղ:
2 Ավելացնել 3 ճաշի գդալ թթվասեր:
3 1 հատ հավկիթ հարել, ավելացնել ստացված զանգվածին և խառնել:
4 Ավելացնել 5 ճաշի գդալ այլուր:
5 Տապակել բուսայուղի մեջ:
Բարի ախորժակ: