Լոլիկով և վարունգով աղցան

20 минуты
Այս անգամ պատրաստում ենք անհավանական համեղ սոուսով թարմություն հաղորդող աղցան։
Բաղադրիչներ
Սոուս
- 1 հատ լոլիկ
- 150 գ ընկույզ
- 2 ատամիկ սխտոր
- 1 թեյի գդալ համեմի սերմ
- 2 ճաշի գդալ բուսայուղ
- 1 թեյի գդալ խաղողի քացախ
- 10 գ մաղադանոս
- 10 գ կանաչ ռեհան
- 10 գ համեմ
- 10 գ կանաչ սոխ
- աղ ըստ ճաշակի
Աղցան
- 5 հատ լոլիկ
- 3 հատ վարունգ
- 1 հատ կարմիր սոխ
- 1 հատ կանաչ կծու պղպեղ
- 10 գ կանաչ սոխ
- 10 գ մաղադանոս
- 10 գ կանաչ ռեհան
Պատրաստման եղանակը
Սոուս
- Լոլիկը մանր կտրատել։
- Ավելացնել 2 կտոր քերած սխտորը և ընկույզը։

- Ավելացնել 1 թեյի գդալ համեմի սերմ, 2 ճաշի գդալ խաղողի քացախ, 2 ճաշի գդալ բուսայուղ, աղ ըստ ճաշակի։
- Համեմը և կանաչ ռեհանը մանրացնել և ավելացնել զանգվածին։

- Ստացված զանգվածը հարիչով հարել։

Աղցան
- Լոլիկը կտրատել։

- Վարունգը մանր կտրատել։

- Կարմիր սոխը կտրատել մանր օղակներով։

- Կանաչ ռեհանը, կանաչ սոխը և մաղադանոսը միասին մանր կտրատել։

- Կտրատված բանջարեղենը խառնել իրար, և ավելացնել մանր կտրատված կծու կանաչ պղպեղը։

- Ավելացնել սոուսը և խառնել։


Բարի ախորժակ։
