Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Ինչպե՞ս զարմացնել հյուրերին նրբահամ նախուտեստով

Լավաշով ուտեստ
40 минуты
Այսօր կրկին պատրաստենք լավաշով նախուտեստ, որը անխտիր Ձեզ դուր կգա:

Բաղադրիչներ

  • 3 հատ խաշված ձու
  • 150 գ պանիր
  • 70 գ թթվասեր
  • 1/2 թեյի գդալ աղ
  • 1/4 թեյի գդալ սև պղպեղ
  • 2 հատ լավաշ
  • 6 հատ նրբերշիկ
  • 1 հատ ձու
  • 30 մլ կաթ
  • 1 թեյի գդալ չորացրած սամիթ

Պատրաստման եղանակը

  • Լավաշը ուղղանկյունաձև կտորների բաժանել:
  • Ձուն և պանիրը քերիչով անցկացնել, խառնել թթվասերի աղի և պղպեղի հետ:
  • Ստացված զանգվածը քսել լավաշի վրա, դնել նրբերշիկը և փաթաթել:
  • Ձուն, կաթը և սամիթը միասին խառնել: Լավաշը թաթախել այդ զանգվածի մեջ, և նրբաբլիթները տապակել:
Բարի ախորժակ